Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սևան, Իվան, Երևան» և լուսանկարներ Panorama.am-ից. Ուրգանտը տեսանյութ է հրապարակել իր Հայաստան կատարած ուղևորությունից
Առաջին ալիքի նախկին հաղորդավար Իվան Ուրգանտը իր «Live Urgant» շրջագայության շրջանակներում 2025 թվականի ապրիլին այցելել է Հայաստան։
Իվանին միացել է Ալեքսանդր Գուդկովը, ով նույնպես երեք տարուց ավելի չի երևացել ռուսական հեռուստաեթերում։
Շոումենը ելույթ է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հեռուստահաղորդավարը նաև կատակել է տեղական թեմաներով և հատկապես տպավորված է եղել Հայաստանի հոկեյի հավաքականի Մալայզիայի նկատմամբ 24-3 հաշվով տարած հաղթանակով։
Իսկ մեկ օր առաջ՝ փետրվարի 4-ին, հեռուստահաղորդավարի YouTube-յան «Live Urgant» ալիքում հրապարակվել է նրա Հայաստան կատարած ուղևորության մասին տեսանյութ՝ «Սևան, Իվան և Երևան» վերնագրով։
Տեսանյութում ներկայացված են կադրեր Ուրգանտի՝ կնոջ հետ Սևանա լիճ կատարած ուղևորությունից, ինչպես նաև դերասանուհի Նատալյա Եպրիկյանի, Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի և ստենդափ կատակերգու Արթուր Չապարյանի հետ հանդիպումներից։
Ալեքսանդր Գուդկովը տեսանյութում հիշում է, թե ինչպես 2015 թվականի ապրիլի 12-ին ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Հայաստանի մայրաքաղաք Երևանում տված անվճար համերգի ավարտին ցատկեց Կարապի լիճը, որը գտնվում էր իր ելույթի բեմի դիմաց։ Ուեսթի այն ժամանակվա կինը՝ հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, թվիթերում գրել էր, որ Քանյե Ուեսթը ցատկել է լիճը՝ մյուս կողմում գտնվող երկրպագուներին մոտենալու համար։
Գուդկովի տեսանյութում արված խոսքերին ուղեկցում են Ուեսթի վերոնշյալ երևանյան համերգի կադրերը, այդ թվում՝ Panorama.am-ից լուսանկարը։