Առաջիկա օրերին Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +8-+9-ի
Հասարակություն
07:51 05/02/2026
Հայաստան

Առաջիկա օրերին Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +8-+9-ի

Երևանում փետրվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 7-9-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի գիշերը 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ի ցերեկը 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 5-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա օրերին Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +8-+9-ի