«Հրապարակ». Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել Փաշինյանի այցին
Օրվա մամուլ
08:38 05/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել Փաշինյանի այցին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բանակի օրը` հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Զինվորի տուն, որը գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից: Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին։ Թեև զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների և Զինվորի տուն հաճախողների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10 հազարը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ միայն՝ 5-6 հոգի, որոնք վերականգնողական թերապիա են անցնում այնտեղ։

Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպմանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ «անակնկալներ» չմատուցեն։ Այնպես որ, հրապարակված տեսանյութում երևացող որևէ մեկը պատահական չէր հայտնվել այնտեղ, բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված է եղել նաև, թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր են Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder