5 տնտեսական քայլերից հետո բյուջե գումար կմտնի և հնարավոր կլինի թոշակները բարձրացնել. «Մեր ձևով» շարժման անդամները հանդիպում են քաղաքացիներին
Քաղաքական
21:17 05/02/2026
Հայաստան

5 տնտեսական քայլերից հետո բյուջե գումար կմտնի և հնարավոր կլինի թոշակները բարձրացնել. «Մեր ձևով» շարժման անդամները հանդիպում են քաղաքացիներին

«Մեր Ձևով» շարժման անդամները մայրաքաղաքում և մարզերում հանդիպել են քաղաքացիների հետ, նրանց ներկայացրել Սամվել Կարապետյանի՝ դեպի Ուժեղ Հայաստան տանող 5 տնտեսական քայլերը, և նրանց են տրամադրել երաշխիքի կտրոններ՝ Սամվել Կարապետյանի անունով երաշխավորագիր։

«Մեր ձևով» շարժման անդամները քաղաքացիներին բացատրում են, որ 5 քայլերից հետո «Մեր պետական բյուջե կմտնեն գումար և կկարողանան թոշակները բարձրացնել»։

Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder