Եվրոպական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանները մանկապղծության, պոռնոգրաֆիայի կղզիներում շաբաշներ են արել. Նաիրա Զոհրաբյան
Իրավունք
13:44 05/02/2026
Հայաստան

Եվրոպական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանները մանկապղծության, պոռնոգրաֆիայի կղզիներում շաբաշներ են արել. Նաիրա Զոհրաբյան

«Ես հարց ունեմ հանձնակատարին՝ ԱԺ գալուց առաջ ինքն այցելե՞լ է Հայաստանի ՔԿ հիմնարկներ, 4 սրբազաններին, անվասայլակով դատարանի դահլիճ բերված Նարեկ Սամսոնյանին, որ արդեն 2 ամսից ավել Վազգեն Սաղաթելյանի հետ կալանքի տակ է բառի համար»,-ՀՀ խորհրդարանի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին դիմեց ԱԺ Մարդու իրավուքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա հարցրեց նաև, թե Եվրոպայի օմբուդսմենն արդյոք այցելել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին, «Հայրենիք»՞ կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին և պատասխանեց՝ ո՛չ, չի այցելել։

«Որովհետև այն խայտառակ բանաձևում, որը մեկ շաբաթ առաջ ընդունեց ԵԽԽՎ-ն, անգամ մեկ բառ չկար քաղաքական կալանավորների մասին։ Սա այն դեպքում. երբ ես ինքս 2012 թվականին ԵԽԽՎ-ի այդ նույն դահլիճում կողմ է քվեարկել այն նույն 5 դրույթներին, որոնցով այսօր Հայաստանում տասնյակ քաղաքացիներ քաղաքական հետապնդյալներ են»,-ասաց Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ նախկին իշխանությունների օրոք ԵՄ պատասխանատուներն այցելում էին ՔԿ-ներ և ստուգել խոհանոցներում պատրաստվող ճաշի որակը։

Անդրադառնալով Ջեֆրի Էփշթեյին գաղտնազերծած նյութերին՝ Զոհրաբյանն ասաց. «Նայում ենք Էփշթեյնի ցուցակներին՝ տեսնում ենք անուններ, մարդկանց, որոնց մենք համարել ենք եվրոպական արժեքների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպաններ և հետո տեսնում ենք, որ էդ մարդիկ մանկապղծության և պեդոֆիլիայի, պոռնոգրաֆիայի կղզիներում շաբաշներ են արել»։

 Նա ասաց, որ չի ցանկանում որ եվրոպական կառույցները ՌԴ-ի հետ իրենց կռիվը տան Հայաստանում անչք փակելով, մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության ոտնահարման վրա։

 «Ես չեմ ուզում, որ իրենք իրենց աշխարհաքաղաքական շահերում Հայաստանը որպես տիրամիսու դնեն աշխարհաքաղաքական սեղանին»,-խոսքն ամփոփեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախկին նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder