Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանը մարդու իրավունքները թաղելու ռեկորդներ է սահմանել, բայց վայելում է եվրոպական կառույցների ցցուն հովանավորությունը. Նաիրա Կարապետյան
«Շատ անբնական և անհասկանալի կլինի, եթե մեր խորհրդարանական դիվանագիտության շրջանակները և լոբիստական կազմակերպությունները փորձեն դրսում խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, իսկ ներսում որևէ ակցիա չիրականացվեր»,- ԱԺ-ի դիմաց, որտեղ այդ պահին գտնվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ հիմնավորելով անցկացվող բողոքի ակցիան։
Նա նշեց, որ արդեն 8-րդ տարին է ինչ եվրոպական կառույցները Հայաստանի հարցում կարծես թե շեղվել են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներից,
«Հենց միջազգային կառույցներն են, որ ռեկորդակիր երկակի ստանդարտներ են կիրառում հատկապես մեր երկրի վրա, ինչը մենք զգում ենք շատ վատ»,- հայտրարաեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի Հայաստանը մարդու իրավունքները թաղելու ռեկորդներ է սահմանել, և քաղաքական բանտարկյալների ցուցանիշներով անցել է տարածարջանում մշտապես հայտնի պետություններին, բայց ԵԽԽՎ-ի «Պրոգրեսիվ ռիփորդ» զեկույցում դրա մասին որևէ տառ չկար։
«Դա պայմանավորված է նրանով, որ մեծ գեոպոլիտիկ խաչմերուկներում մեր երկիրը կորցրել է իր տեղը»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով.
«Արևմտյան կառույցների հետ իշխանությունների տարած հակառակ աշխատանքը և նրանց հետ շահերի համընկնումը բերել է նրան, որ հարևան պետությունները նկարագրվում են մարդու իրավունքների մի շարք խախտումներով, ընդդիմադիր հայցքներ ունեցող մարդկանց հանդեպ հետապնդումներով, իսկ Հայաստանի մասին, որը ռեկորդակիրն է այդ տեսանկյունից, որևէ տառ չկա։
Չկա ազատ մամուլի, ազատ խոսքի ոտնահարման մասին, ինչպիսին էր «Անտիֆեյքի» խայտառակ խուզարկությունը և Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը»։
Նշելով, որ բառ չկա նաև Սրբազանների կալանավորման մասին, ԱԺ նախկին պատգամավորը հավելեց. «Իսկ Արարատ Միրզոյանն այստեղ սարքած կեղծ ապացույցների միջոցով, հանդգնում է այդ բարձր ամբիոնից կանգնել և ասել, որ իրեն ուզում էին սպանել։
Այսօր գործ ունենք մի իշխանության հետ, որը վայելում է միջազգային կառույցների հովանավորությունը, բայց չպետք է հիասթափվել և պայքարել՝ պաշտպանենք եվրոպական արժեքները՝ եվրոպական կառույցներից...
ԵԽ ՄԻՊ-ը պետք է իմանա, որ 15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի մոտ լուրջ առողջական խնդիրների են առաջանում։ Աշխարհաքաղաքական շահերը համընկել են և մեր իշխանությունները վայելում են եվրոպական կառույցների ցցուն հովանավորությունը»։