ՇՄՆ-ն արձագանքել է այսօր Գեղարքունիքում ձկնորսների կազմակերպած բողոքի ակցիային
Իրավունք
16:24 05/02/2026
Հայաստան

ՇՄՆ-ն արձագանքել է այսօր Գեղարքունիքում ձկնորսների կազմակերպած բողոքի ակցիային

Այն բանից հետո, երբ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Սևանա լճում թուլատրել 550 կգ սիգի արդյունագործական որսը, Գեղարքունիքի մարզում Բերդկունք և մի քանի այլ գյուղերի բնակիչներ, բողոքելով էկոպարեկների դեմ, բողոքի ակցիա էին կազմակերպել և մոտ 1 ժամ փակել էին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը։

Ձկնորսները ձկնորսության հետ, քանի որ Կառավարությունն արդեն թույլատրել է որսը, իսկ էկոպարեկները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում գյուղացիների համար։

Այդ ընթացքում հայտարարություն տարածեց ՇՄ նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, որում ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

ի պատասխան Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների բողոքի, հայտնում ենք, որ, Կառավարության որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ս.թ. փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար 550 տոննա չափաքանակ է սահմանվել։

Պայմանագրերը կնքման ընթացքում են։

Հորդորում ենք որսի գործընթացն իրականացնել սահմանված կարգով և ժամկետներում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder