ՊՊԾ պետի ֆինանսական թռիչքը. Եկամուտների աճ և կրկնապատկված ավանդ
Քաղաքական
09:42 05/02/2026
Հայաստան

ՊՊԾ պետի ֆինանսական թռիչքը. Եկամուտների աճ և կրկնապատկված ավանդ

Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանի նոր հայտարարագիրը փաստում է նրա դրամական միջոցների զգալի ավելացման մասին: Եթե նախորդ տարի պաշտոնյան ակտիվորեն գույք էր օտարում, ապա այս տարի հիմնական շեշտը դրվել է կանխիկի և բանկային հաշիվների կուտակման վրա:

Այս տարի Գասպարյանի ընդհանուր եկամուտը կազմել է 32,810,421 ՀՀ դրամ: Այն ձևավորվել է հետևյալ կերպ.

  • Աշխատավարձ ՊՊԾ-իցտարվա ընթացքում՝ 29 մլն 941 հազար դրամ։ Ամսական միջինում մոտ 2.5 մլն դրամ (նախորդ տարվա ~1.5 մլն-ի փոխարեն): Հավանաբար՝ նա ևս դեկտեմբեր բարձր պարգևավճար է ստացել, ինչը էապես բարձրացրել է նրա տարեկան աշխատավարձը; 
  • Կենսաթոշակ․ 2.1 մլն դրամ (չնչին աճ նախորդ տարվա համեմատ):
  • Բանկային տոկոսներ 768,800 դրամ (ավանդների աճին զուգահեռ աճել են նաև տոկոսները):

Դրամական միջոցներ և խնայողություններ

Պաշտոնյայի «ֆինանսական բարձիկը» դարձել է ավելի ամուր.

  1. Կանխիկ դրամ 8.5 մլն դրամ, 9,500 դոլար և 1,800 եվրո:
  2. Ավանդներ և հաշիվներ․ Բանկերում ընդհանուր առմամբ պահվում է շուրջ 25.5 մլն դրամ:

Անշարժ գույք

Անշարժ գույքի մասով փոփոխություններ չկան: Արթուր Գասպարյանը շարունակում է տնօրինել նույն 5 միավոր գույքը.

  • 2 բնակարան և 1 ավտոտնակ Երևանում:
  • 2 հողամաս Աշտարակում:

Ընդհանուր առմամբ՝ Արթուր Գասպարյանը տիրապետում է Երևանում և Աշտարակում գտնվող անշարժ գույքի փաթեթի, չունի սեփական մեքենա (նախորդ տարի վաճառելուց հետո նորը չի գնել), սակայն կուտակել է շուրջ 40 մլն դրամի հասնող դրամական միջոցներ (կանխիկ, ավանդ, հաշիվներ) և ստանում է տարեկան մոտ 33 մլն դրամ եկամուտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder