Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու. Աբրահամյան
Քաղաքական
09:08 05/02/2026
Հայաստան

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու. Աբրահամյան

«Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա հիշեցրել է, որ պատանդի կարգավիճակում ապօրինի պահվող հայերի նկատմամբ կեղծ դատավարության հիմքում ՀՀ-ի դեմ ռազմական հանցագործի և ցեղասպանություն իրագործածի ծանր մեղադրանքն է:

«Սա նշանակում է, որ մարդկային ճակատագրերից բացի, գործ է «կարվել» Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը ցանկացած քաղաքական ելքի պարագայում էլ պահվելու է համապատասխան դարակներում և ըստ իրավիճակի ու անհրաժեշտության օգտագործվելու Հայաստանի դեմ»,- գրել է Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder