Երկիրը քանդված վիճակում է, այսօր շատ դժվար է մի բան ստեղծելը. Ակցիա են անում «Ռոսիա» մոլի աշխատակիցները
Հասարակություն
10:54 05/02/2026
Հայաստան

Երկիրը քանդված վիճակում է, այսօր շատ դժվար է մի բան ստեղծելը. Ակցիա են անում «Ռոսիա» մոլի աշխատակիցները

«Ռոսիա» մոլի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անում առևտրի կենտրոնի դիմաց։ Նրանք նշում են՝ տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում առևտուր են արել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքից։

«Մարդն ուզում է իր տունը ռեմոնտ անի, դուք վարձակալ եք, տանտիրոջն ասում եք՝ ռեմոն մի արա քո տունը։ Ձեզ չեն հանում, չեն ասում՝ գնացեք ձեր տները, ձեզ տեղ են տալիս»,- առևտրի կենտրոնի ներկայացուցիչն ասաց  վաճառողներին։

Ակցիայի մասնակիցները հակադարձեցին, որ իրենք չեն ուզում այդ տեղը. «Մենք այդ տեղը չենք ուզում, դա ամենածայրում երրորդ հարկում ինչ որ տարածք է»։  

«Երկիրը քանդված վիճակում է,  այսօր շատ դժվար է մի բան ստեղծելը»,- նշեց ակցիայի մասնակից կինը։

Մեկ այլ մասնակից նշեց. «Ուզում են տարածքը տալ մի քանի բրենդի։ Այսքան մարդ մնում է  առանց գործ, վարկերի տակ են։ Ասում են՝ տեղավորում են։

Հիմա հարցն այն է, որ գոնե սարքեն բուտիկներ, մեկ ամիս ժողովուդը նոտի տանը, բայց այս նույն ժողովրդին տեղավորեն նույն տեղում։ Թող վարձն էլ մի քիչ ավելի լինի»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder