Չնայած Իրանի ԱԳ նախարարի հայտարարությանը, չի կարելի պնդել, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը նվազում է. Քաղաքագետ
Քաղաքական
08:48 05/02/2026
Հայաստան

Չնայած Իրանի ԱԳ նախարարի հայտարարությանը, չի կարելի պնդել, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը նվազում է. Քաղաքագետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X- ի իր միկրոբլոգում վերջին պահին` երբ բոլորը համարում էին բանակցությունները ձախողված, հայտարարել է. «ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները ծրագրված են ուրբաթ օրը ժամը 10-ին Մասկատում:

Շնորհակալ եմ մեր օմանցի գործընկերներին, որ նրանք անհրաժեշտ նախապատրաստություններ կատարեցին»:

Այս մասին գրել է քաղաքագետ Արա Պողոսյանն ու շարունակել. «Իհարկե, սա չի փոխում ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները, բայց առնվազն Իրանին ժամանակ շահելու հնարավորություն է տալիս:

Հիշենք, որ հունիսի 15-ին ևս Օմանում բանակցելու պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, սակայն Իսրայելն արդեն հունիսի 12-ին հարվածեց Իրանին, հետևաբար չի կարելի միանշանակ պնդել, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը նվազում է»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չնայած Իրանի ԱԳ նախարարի հայտարարությանը, չի կարելի պնդել, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը նվազում է. Քաղաքագետ