Իրանցի ժողովուրդն այս կարճատև իրադարձություններից շատ շուտ ելք կգտնի և դուրս կգա. Մոհամմադ Ասադի Մովահադ
Քաղաքական
15:57 09/01/2026
Հայաստան

Իրանցի ժողովուրդն այս կարճատև իրադարձություններից շատ շուտ ելք կգտնի և դուրս կգա. Մոհամմադ Ասադի Մովահադ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահադը վստահ է, որ Իրանը ելք կգտնի ու դուրս կգա երկրում ստեղծված իրավիճակից։

«Իրանցի ժողովուրդը քաղաքակիրթ և մշակութասեր ժողովուրդ է, այս կարճատև իրադարձություններից շատ շուտ ելք կգտնի և դուրս կգա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Մոհամմադ Ասադի Մովահադը։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով: Բողոքի ցույցերի հիմնական ուշադրության կենտրոնում էին փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանցի ժողովուրդն այս կարճատև իրադարձություններից շատ շուտ ելք կգտնի և դուրս կգա. Մոհամմադ Ասադի Մովահադ