Փոքրիկ խմբակը տարածում է հերթական կեղծիքը ՀԷՑ-ի վերաբերյալ․ Դավիթ Ղազինյան
Քաղաքական
19:34 05/02/2026
Հայաստան

Փոքրիկ խմբակը տարածում է հերթական կեղծիքը ՀԷՑ-ի վերաբերյալ․ Դավիթ Ղազինյան

«Փոքրիկ խմբակը տարածում է հերթական կեղծիքը ՀԷՑ-ի վերաբերյալ»,- այս մասին հայտարարում է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ մանրամասնելով, թե ինչումն է խնդիրը։

« ՀԷՑ-ը վարձակալել է տարածք իր կարիքների համար։ Մյուս կողմից՝ տվել է վարձակալության տարածք այլ ենթակապալառու ընկերությանը։ Հիմա փոքրիկ խմբակը, առանց բարձրաձայնելու՝ ինչ քառակուսի մետր, ինչ չափի տարածքների մասին է խոսքը, հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից իրենք ուզում են ստանալ իրենց բառերով ասած՝ «թալան»»։

Ղազինյանը պարզաբանում է, որ խոսքը գնում է մեկ հեկտար և 250 քառակուսի մետրի մասին։

 Նրա խոսքով՝ տվյալ վարձակալվող տարածքի համար տրվող գումարը չի մտնում սակագնի մեջ։

 «Ընդամենը կարող էին կատարել մեկ վարժություն՝ զանգահարել թղթի վրա անկախ, բայց իրենց ենթակայության տակ գտնվող հանձնաժողովի նախագահին և հարցնել՝ արդյո՞ք այդ տրված գումարը մտնում է սակագնի մեջ։ Պատասխանը միանշանակ լինելու էր՝ ոչ,  կամ իրենց կողմից նշանակված ժամանակավոր կառավարչին։Ես համոզված եմ, որ իրենք զանգահարել են, համոզված եմ՝ հարցրել են, բայց իրենց խնդիրը դա չէ, իրենց խնդիրը՝ խաբելն է մեր ժողովրդին։ Իսկ թե ով է թալանում և ինչպես են թալանում, մեր ժողովուրդն արդեն շատ լավ գիտի ամբողջ ինֆորմացիան փոքրիկ խմբակի մասին»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փոքրիկ խմբակը տարածում է հերթական կեղծիքը ՀԷՑ-ի վերաբերյալ․ Դավիթ Ղազինյան