Արցախի ղեկավարության «դատավճիռները» իրավական որևէ հիմք չունեն և ծառայում են քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ. Թանդիլյան
Քաղաքական
14:02 05/02/2026
Հայաստան

Արցախի ղեկավարության «դատավճիռները» իրավական որևէ հիմք չունեն և ծառայում են քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ. Թանդիլյան

«Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները»։ Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են։ Այն իրավական որևէ հիմք չունի և բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ»,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն և հստակ դիրքորոշում հայտնեն։

«Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն։ Սակայն սա կարող է և վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։

Մինչև վերջին մարդն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում»,- գրել է Թանդիլյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի ղեկավարության «դատավճիռները» իրավական որևէ հիմք չունեն և ծառայում են քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ. Թանդիլյան