Արցախի ղեկավարների դատավարությունը Բաքվում. Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման
Քաղաքական
13:18 05/02/2026
Տարածաշրջան

Արցախի ղեկավարների դատավարությունը Բաքվում. Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով քրեական գործով վճիռները։

Նշենք, որ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել  Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։

Նյութը հրապարակելու պահին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Հիշեցրեց, որ նախկին բոլոր ղեկավարներին Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում, բացառությամբ երկու նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սակայանի։ Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացած ամբաստանյաները համարվում են տարեցներ, արգելվում է  ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը նրանց նկատմամբ։ Դատախազներն իրենց խոսքում էլ նշել էին՝ պահանջում են խիստ պատժատեսակ նրանց նկատմամբ և քանի որ  ցմահ ազատազրկումն անհնար է, ապա դրան փոխարինող խիստ պատժատեսակը 20 տարի ազատազրկումն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի ղեկավարների դատավարությունը Բաքվում. Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման