Հայաստանը մարդու իրավունքները թաղելու ռեկորդներ է սահմանել, բայց վայելում է եվրոպական կառույցների ցցուն հովանավորությունը. Նաիրա Կարապետյան
Իրավունք
14:57 05/02/2026
Հայաստան

Հայաստանը մարդու իրավունքները թաղելու ռեկորդներ է սահմանել, բայց վայելում է եվրոպական կառույցների ցցուն հովանավորությունը. Նաիրա Կարապետյան

«Շատ անբնական և  անհասկանալի կլինի, եթե  մեր խորհրդարանական դիվանագիտության շրջանակները և լոբիստական կազմակերպությունները փորձեն դրսում խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, իսկ ներսում որևէ ակցիա չիրականացվեր»,- ԱԺ-ի դիմաց, որտեղ այդ պահին  գտնվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ հիմնավորելով անցկացվող բողոքի ակցիան։

Նա նշեց, որ արդեն 8-րդ տարին է ինչ եվրոպական կառույցները Հայաստանի հարցում կարծես թե շեղվել են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներից,

«Հենց միջազգային կառույցներն են, որ ռեկորդակիր երկակի ստանդարտներ են կիրառում հատկապես մեր երկրի վրա, ինչը մենք զգում ենք շատ վատ»,- հայտրարաեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի Հայաստանը մարդու իրավունքները թաղելու ռեկորդներ է սահմանել, և քաղաքական բանտարկյալների ցուցանիշներով անցել է տարածարջանում մշտապես հայտնի պետություններին, բայց  ԵԽԽՎ-ի  «Պրոգրեսիվ ռիփորդ» զեկույցում դրա մասին որևէ տառ չկար։

«Դա պայմանավորված է նրանով, որ մեծ գեոպոլիտիկ խաչմերուկներում մեր երկիրը կորցրել է իր տեղը»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով.

«Արևմտյան կառույցների հետ իշխանությունների տարած հակառակ աշխատանքը  և նրանց հետ շահերի համընկնումը բերել է նրան, որ հարևան պետությունները նկարագրվում են մարդու իրավունքների մի շարք խախտումներով,  ընդդիմադիր հայցքներ ունեցող մարդկանց հանդեպ հետապնդումներով, իսկ Հայաստանի մասին, որը ռեկորդակիրն է այդ տեսանկյունից, որևէ տառ չկա։

 Չկա ազատ մամուլի, ազատ խոսքի ոտնահարման մասին, ինչպիսին էր «Անտիֆեյքի»  խայտառակ խուզարկությունը և Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը»։

Նշելով, որ բառ չկա նաև Սրբազանների կալանավորման մասին, ԱԺ նախկին պատգամավորը հավելեց. «Իսկ Արարատ Միրզոյանն այստեղ սարքած կեղծ ապացույցների միջոցով, հանդգնում է այդ բարձր ամբիոնից կանգնել և ասել, որ իրեն ուզում էին սպանել։

Այսօր գործ ունենք մի իշխանության հետ, որը վայելում է միջազգային կառույցների հովանավորությունը, բայց չպետք է հիասթափվել և պայքարել՝ պաշտպանենք եվրոպական արժեքները՝ եվրոպական կառույցներից...

 ԵԽ ՄԻՊ-ը պետք է իմանա, որ 15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի մոտ լուրջ առողջական խնդիրների են առաջանում։ Աշխարհաքաղաքական շահերը համընկել են և մեր իշխանությունները վայելում են եվրոպական կառույցների ցցուն հովանավորությունը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը մարդու իրավունքները թաղելու ռեկորդներ է սահմանել, բայց վայելում է եվրոպական կառույցների ցցուն հովանավորությունը. Նաիրա Կարապետյան