Նարեկ Կարապետյանը պատրաստ է պատասխանել փոքր բիզնեսը հարկերից ազատելու ծրագրի մասին հարցերին
Քաղաքական
11:01 05/02/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյանը պատրաստ է պատասխանել փոքր բիզնեսը հարկերից ազատելու ծրագրի մասին հարցերին

«Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք: Գրե՛ք, ուրախ կլինեմ պատասխանել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ներկայացնելով հայտնի գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի՝ դեպի ուժեղ Հայաստան տանող տնտեսական 5 քայլերը՝ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեննք ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում փոքր բիզնեսին ազատելու են հարկերից։ Հիշեցնենք, որ այժմ փոքր բիզնեսի ներկայացուցիչները վճարում են 10 տոկոս շրջանառությանհարկ։

Փոփոխության շահառուներն են գեղեցկության սրահները, հացի փռերը, փոքր կրպակները, փոքր արտադրությունները, ձեռնարկությունները, խանութները և այլն։

«Մեր Ձևով»-ի տնտեսական թիմը վստահ է, որ այդ փոփոխության արդյունքում փոքր բիզնեսը կաճի, կբացվեն նոր աշխատատեղեր, տարեկան 2-3 հազար նոր ընկերություն կբացվի Հայաստանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Կարապետյանը պատրաստ է պատասխանել փոքր բիզնեսը հարկերից ազատելու ծրագրի մասին հարցերին