Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էդ գողանալը, այսպես ասած, մեր վրա շառ են անում. Վարչական ղեկավարը՝ արցախցի 6 երեխաներին խնամքի կենտրոն տեղափոխելու մասին
Նախօրեին տեղեկատվություն էր տարածվել, որ փետրվարի 2-ին ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ի․-ն և հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10։00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հարությունյանը և Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-այա Ռաֆայել Գրիգորյանն առանց իր համաձայնության և թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին՝ հետագայում նաև տանելով 6-րդ-ին՝ 2 ամսա երեխային։
Պարզաբանումներ ստանալու համար Panorama.am-ը դիմեց Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանին։
Ռ. Գրիգորյան- Այն բացարձակ ապատեղեկատվություն է։
Panorama.am-Այսինը՝ երեխաներ չե՞ն գողացվել, իրենց կամքին հակառակ չե՞ն տարել դպրոցից։
Ռ. Գրիգորյան- Ոչ մեկը, ոչ մի երեխա չի կարա գողանա։ Տենց բան ոնց կարա լինի, ուղղակի օրենքի սահմաններում երեխաներին տեղափոխելեն խնամքի կենտրոն։
Panorama.am-Այսինքը, դուք անձամբ երեխաներին տեղափոխել եք խնամքի կենտրոն։
Ռ. Գրիգորյան- Ես չեմ տեղափոեխել, այլ տեղափոխել են հանձնաժողովով, ոստիկանությունով, սոցիալական աշխատողներով։
Panorama.am-Ի՞նչ հիմքերով են տեղափոխել։ Միայնակ մա՞յր է, չի՞ կարողանում երեխաներին խնամել։
Ռ. Գրիգորյան-Միայնակ մայր չէ, ուղղակի դպրոցի տնօրինությունը բողոքել է, որ երեխաները պարբերաբար դասի չեն գալիս, կեղտոտ հագուստներով են, որ ծնողը չի կարողանում նրանց նորմալ պահել։ Մի քանի անգամ ոստիկանություն են զանգահարել, դիմել համայնքապետարանին։ Ծնողներին էլ են սոցիալական աշխատողները զգբուշացրել, որ երեխաներին խնամնեն, իրենք այդ ամեն ինչն անտեսել են և որոշվել է, որ պետք է տեղափոխվեն խնամքի կենտրոն։
Արցախից բռնի տեղահանված ընտանիք է՝ 9 երեխաներով։ Աղջիկը 11-րդ դասարանից փախել, ամուսնացել գնացել է, ավագ որդին 21 տարեկան է, մյուս չափահաս որդին մասնագիտություն է սովորում Կապանում։ Խնամքի կենտրոն տարած 6 երեխաներն էլ անչափահաս էին, որոնցից 5-ը դպրոցական։
Panorama.am-Ինչու է մայրը հենց ձեր և համայքի ղեկավարի տեղակալի անունը տվել ոստիկանությունում
Ռ. Գրիգորյան-Ինձ էլ է էդ հարցը հետաքրքրում։ Ամեն ինչ օրինական է եղել, իրենց մի քանի անգամ զգուշացրել են։ Էդ գողանալը, այսպես ասած, մեր վրա են շառ անում։ Նրանք գյուղում արդեն երեք տուն են փոխել։ Մարդիկ տուն են տվել, մի քանի օր հետո եկել տեսել են տունը վատ վիճակում, հանել են։ Չէին կարողանում նորմալ ապրել, այսպես ասած՝ տան վիճակը ահավոր էր։