Խաչատուր Սուքիասյանը միշտ ասել է՝ տեղական արտադրությանը ուզում ենք արտոնություն տալ, հիմա արտոնությունը ո՞րն է, փակվելո՞վ է. «Ռոսիա» մոլի աշխատակից
Հասարակություն
13:01 05/02/2026
Հայաստան

Խաչատուր Սուքիասյանը միշտ ասել է՝ տեղական արտադրությանը ուզում ենք արտոնություն տալ, հիմա արտոնությունը ո՞րն է, փակվելո՞վ է. «Ռոսիա» մոլի աշխատակից

«Ես վաճառում եմ տեղական արտադրության կոշիկ։ Միշտ ասում են՝ տեղականին արտոնություն տանք։  Արտոնությունը ո՞րն է, որ փակվի՞, փակվի ի՞նչ անենք, մտածենք որտեղից ինչ հայթայթենք, մեր ընտանիքը պահե՞նք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ռոսիա» մոլի աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Նրանց ասել են, որ տարածքը վերանորոգվելու է, իսկ իրենք կարող են տեղափոխվել «Երևան» տոնավաճառ, սակայն աշխատակիցները դեմ են։

«Մենք ողորմություն չենք խնդրում, ասում ենք՝ բարելավեք պայմանները, աշխատենք։ Պարոն Խաչատուր Սուքիասյանը միշտ էլ ասել է՝ տեղական արտադրությանը ուզում ենք արտոնություն տալ, հիմա բա  արտոնությունը ո՞րն է, փակվելո՞վ է արտոնությունը»,- ասաց նա։   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաչատուր Սուքիասյանը միշտ ասել է՝ տեղական արտադրությանը ուզում ենք արտոնություն տալ, հիմա արտոնությունը ո՞րն է, փակվելո՞վ է. «Ռոսիա» մոլի աշխատակից