Այսօրվանից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Հասարակություն
08:20 06/02/2026
Հայաստան

Այսօրվանից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ

Երևանում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder