«Ադելիան կարող է հեշտությամբ մրցակցել աշխարհի առաջատարների հետ». Սլուցկայան՝ Պետրոսյանի մասին
Սպորտ
17:28 06/02/2026
Աշխարհ

«Ադելիան կարող է հեշտությամբ մրցակցել աշխարհի առաջատարների հետ». Սլուցկայան՝ Պետրոսյանի մասին

Մենասահքի երկակի աշխարհի չեմպիոն, ռուս գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան հայտարարել է, որ Ադելիա Պետրոսյանը կարող է լիարժեք մրցել օտարերկրյա մարզիկների հետ 2026 թվականի Օլիմպիական խաղերում: Նրա խոսքերը հաղորդել է «Չեմպիոնատ» թերթը։

«Նրա նպատակը ելույթ ունենալն է, իսկ դատավորների նպատակն է գնահատել նրան: Գլխավորը թերություններ գտնելու պատճառ չտալն է: Ես գիտեմ, թե ովքեր են առաջատարները: Եվ կարծում եմ, որ Ադելիան կարող է հեշտությամբ մրցել նրանց հետ», - ասել է Սլուցկայան։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում: Գումեննիկը և Պետրոսյանը ոսկե մեդալներ նվաճեցին 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարում 2025 թվականի սեպտեմբերին՝ ապահովելով իրենց օլիմպիական ուղեգիրը։

2025 թվականի մայիսին Միջազգային չմշկասահքի միությունը (ISU) չորս մենասահորդուհիների համար (առաջին և երկրորդ) հաստատեց չեզոք կարգավիճակ՝ Պետր Գումեննիկ, Վլադիսլավ Դիկիժի, Ադելիա Պետրոսյան և Ալինա Գորբաչովա: Բայց  ISU-ը թույլ չտվեց Ռուսաստանի սառցե պարերի զույգերին մասնակցել Ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին: Ռուսաստանից առաջատար թեկնածուներն էին ազգային չեմպիոններ Ալեքսանդրա Ստեպանովան և Իվան Բուկինը (սառցե պար) և Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալիամովը (զույգերով չմշկասահք):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder