Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալ-Նասրի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ վերադառնալու ծրագրեր չունի։ 41-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը շարունակում է բոյկոտել թիմի խաղերը։
Al Nassr Zone-ը, հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին, գրում է, որ հարձակվողը ակումբի ղեկավարությանը հայտնել է՝ չի մասնակցի լիգայի խաղերին, մինչև «անարդյունավետ կառավարման» իրավիճակը չլուծվի։
Նախկինում տարբեր աղբյուրներ տեղեկատվություն էին տարածել Կրիշտիանու Ռոնալդուի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալ-Նասրից հնարավոր հեռանալու մասին։ Կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակներից մեկը Եվրոպայի առաջատար լիգաներից մեկը տեղափոխվելն է, նաև նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում MLS-ը։