«Հրապարակ». Ինչ արժանիքների համար է ՔՊ-ն որոշել եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին կրկին տանել ԱԺ
Օրվա մամուլ
08:21 06/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչ արժանիքների համար է ՔՊ-ն որոշել եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին կրկին տանել ԱԺ

«Հրապարակ» թերթը գրում է.

«2015 թ․ Սահմանադրությամբ, ԱԺ-ում պարտադիր է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայությունը: Ընտրական օրենսգրքում սահմանել են, որ «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»:

Ընտրական ցուցակը, ըստ օրենքի, բաղկացած է 2 մասից, առաջինը մեծ ցուցակն է, որտեղ կարող է ընդգրկվել մինչև 300 թեկնածու, երկրորդը` ազգային փոքրամասնություններինը:

Նույն կետն ասում է. «յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից… երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 ներկայացուցիչ, և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ»: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն այս անգամ էլ որոշել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին տանել ԱԺ։ Բաքոյանը ներկայում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում և տարբեր աղմկահարույց թեմաներում ՔՊ-ականից առավել «կաթոլիկ է», և բնական է, որ այդ ծառայությունները գնահատվում են»։

Մանրամասները թերթի այսօրվ ա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder