Ֆրանսիայի գեղեցկության սրահներից մեկում նռնակի պայթյունի հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Իրավունք
23:09 06/02/2026
Աշխարհ

Ֆրանսիայի գեղեցկության սրահներից մեկում նռնակի պայթյունի հետևանքով վեց մարդ է վիրավորվել

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլ քաղաքի գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով վեց մարդ է վիրավորվել; Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է ici ռադիոն։

Դեպքի վայր ժամանած տղամարդը նռնակ է նետել գեղեցկության սրահի մեջ։ Նռնակը նետելուց հետո հանցագործները փախել են դեպքի վայրից։

Պայթյունի հետևանքով կոտրվել է ցուցափեղկը՝ վիրավորելով վեց մարդու։ Վիրավորներից մեկը 5-ամյա երեխա է։ Տուժածներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,-հաղորդում է ici-ն։

Գրենոբլի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ: Հետաքննության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները նախատեսում են ուսումնասիրել տեսախցիկների տեսագրությունները՝ հանցագործներին պարզելու համար։

Հանցագործների կողմից պայթեցված պայթուցիկ սարքը նախատեսված չէր մարդկանց սպանելու, այլ վախեցնելու համար: Ինքնաշեն նռնակը չի պարունակել զգալի լիցք կամ մեծ քանակությամբ մետաղական արկեր, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով Գրենոբլի դատախազ Էտիեն Մանտոյին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder