Չեղած մազերս բիզ-բիզ են կանգնել. թե որքան մեծ է թուրքական ազդեցության գոծակալ դառնալու հավանականությունը. Արմեն Աշոտյան
Կրթություն, գիտություն
13:34 06/02/2026
Հայաստան

Չեղած մազերս բիզ-բիզ են կանգնել. թե որքան մեծ է թուրքական ազդեցության գոծակալ դառնալու հավանականությունը. Արմեն Աշոտյան

«Խնդրի հրատապությունը ոչ թե ժամկետների, այլ փաստի մեջ է։ Նախկինում տեղի չունեցած զարհուրելի մի երևույթ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրել է ԿԳՄՍ-ի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքը և տեսել հունվարի 30-ին տեղադրված հայտարարություն՝ «Ուսման հրավեր» վերտառությամբ։

«Հայտարարությունն ուսումնասիրելով, իրոք չեղած մազերս բիզ-բիզ կանգնեցին»,-ասաց Աշոտյանը և կարդաց հայտարարությունը, որում ասվում էր. «Թուրքիայի հանրապետության ԱԳՆ-ն ՀՀ-ի կառավարությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 10-ին մեկնարկելէ Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթաթոշակայանին ծրագրի դիմումների ընդունման գործընթացը, որին կարող են դիմալ նաև ՀՀ քաղաքացիները»։

 Աշոտյանը նշեց, որ դիմումները կարելի է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ նշելով թուրքական կառավարական կայքի հասցեն և այն մասին, որ թուրքական կողմը պատրաստ է առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ։

«Սա զավեշտ չէ, այլ խայտառակություն։ Երբեք թուրքական պետական կառավարական կրթական ծրագրերում Հայաստանի կառավարությունը և կրթության համար պատասխանատու գերատեսչությունը չի հանդիսացել գործընկեր և չի տարածել թուրքական պետական կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն՝ այդ թվում՝ իր պաշտոնական կայքէջում։ Դրանով չի խրախուսել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը թուրքական պետական կրթական ծրագրերին։ Սա մի փոքր, բայց շատ կարևոր ապացույցն է այն բանի, թե ինչ խորն են պլանավորել Հայաստանի տարբեր ոլորտների թրքացման գործընքացները»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նկատելով, թե նման կրթական ծրագրերով անցնողների համար որքան մեծ է թուրքական ազդեցության գոծակալ դառնալը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեղած մազերս բիզ-բիզ են կանգնել. թե որքան մեծ է թուրքական ազդեցության գոծակալ դառնալու հավանականությունը. Արմեն Աշոտյան