Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պրոֆեսոր Եղիշ Դավթյանը համոզված է՝ առողջ ապրելակերպի ամրապնդմանը, վատ սովորույթներից հեռու մնալուն կարող է նպաստել ՊԱՊ համալիրի վերականգնումը
Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Եղիշ Դավթյանը համոզված է՝ խորհրդային տարիներն շատ տարածված «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» համալիրների վերականգնումը կարող է նպաստել բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը, վատ սովորույթներից հեռու մնալուն, իսկ տղաներն ավելի պատրաստ կգնան բանակ։
«Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված քննարկմանը լրագրողների հետ զրույցում Եղիշ Դավթյանն ասաց, որ այդ համալիրը վերկանգնելու առաջին քայլը կարելի է համարել հենց այս կլոր-սեղանը։
«Մեր նպատակը մեկն է՝ տարբեր տարիքային խմբերում կարողանանք բնակչությանն ապահովել ֆիզիկական դաստիարակությամբ, օգնենք նրանց ավելի առողջ լինել, ամրապնդել առողջ ապրելակերպը ընտանիքներում։ Շատ կարևոր է, որ զորակոչային, նախազորակոչային տարիքի մեր երիտասարդները ֆիզիկապես պատրաստ լինեն բանակում ծառայելուն», - ասաց նա։
Ըստ նրա, հիմնական խնդիրը կլինի ֆինանսականը. «Եթե լուծվի այդ խնդիրը, մենք ունենք շատ լավ մասնագետներ, գիտնականներ, որոնք կընդգրկվեն հանձնաժողովներում և կփորձեն իրագործել այս պլանները»։
Մանրամասն՝ տեսանյութում։