Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
10:15 06/02/2026
Հայաստան

Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ինչպես որ «դատավարությունն» էր ֆարս, այնպես էլ «դատավճիռը»։ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի»,-գրում է քաղքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա շարունակում է.

«Սիրելի հայրենակիցներ, մենք սա պետք է հստակ գիտակցենք։ Հասկանում եմ՝ շատերը փոքր հույս ունեին, որ կարող է Ադրբեջանի իշխանությունները մեղմ վճիռ կարդային մեր գերիներին, բայց վստահ եմ՝ նման հույս տածողներն էլ հոգու խորքում գիտեին, որ նման բան չի լինի։

Պատճառը պարզ է՝ Ադրբեջանը շարունակում է իր թշնամությունը Հայաստանի ու ամեն հայկականի դեմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Պարզապես այդ թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել։ Ալիևի վարչակազմը շատ քայլերի է պատրաստ, որպեսզի այդ գործիքները շարունակեն գործել։ Օրինակ, չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն։

Նույնը կարող է տեղի ունենալ նաև, օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցի արդյունքում։ Նորից եմ կրկնում՝ հարցը քաղաքական է։

Հետևաբար պետք չէ հիասթափվել կամ, առավել ևս՝ հուսահատվել։ Պետք է գործել։ Ուժեղանալ, փոխել քաղաքական իրողությունները։ Բայց սրա մասին արդեն շատ եմ խոսել… Չկրկնվեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան