Հույս ունեմ, որ Սրբազանին թույլ կտան մասնակցել պատարագի. Մարինե Ֆարմանյան
Իրավունք
16:39 06/02/2026
Հայաստան

Հույս ունեմ, որ Սրբազանին թույլ կտան մասնակցել պատարագի. Մարինե Ֆարմանյան

«Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ն արդեն ստացել է Միքայել Սրբազանի դիմումը»,-դատական նիտի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, դիմումը քննարկվելու է սովորական ընթացակարգով։ Ասաց՝ դիմումի վերաբերյալ կխոսեն ավելի մանրամասն մի քանի օրից։

Հիշեցնենք, որ  Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով:

Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ։

Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, խափանման միջոցի փոփոխությունն իրավական տեսանկյունից մեծ հաջողություն չեն համարում։

Նա հույս հայտնեց, որ հաջորդ նիստերում կբավարարվի նաև Սրբազանին պատարագներին մասնակցելը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Մինչև հասնենք արդարացման»,-ասաց Մ. Ֆարմանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հույս ունեմ, որ Սրբազանին թույլ կտան մասնակցել պատարագի. Մարինե Ֆարմանյան