Միքայել Սրբազանին դատարանը թույլ չտվեց կիրակի օրերը եկեղեցում մասնակցել պատարագի
Իրավունք
16:26 06/02/2026
Հայաստան

Միքայել Սրբազանին դատարանը թույլ չտվեց կիրակի օրերը եկեղեցում մասնակցել պատարագի

Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանին  միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով Սրբազանին թույլ տալ կիրակի ու եկեղեցական տոն օրերին Գյումրու Սուրբ Առաջնորդանիստ եկեղեցում մասնակցել սուրբ ու անմահ պատարագներին։ Նա մանրամասնեց, որ եկեղեցին գտնվում է Սրբազանի բնակավայրի հարևանությամբ։

Արա Զոհրաբյանը նաև նշեց, որ տնային կալանքում գտնվող Սրբազանին, ըստ դատարանի կարող է այցելել միայն նրա 66-ամյա եղբայրը, որն առողջական խնդիրներ ունի։ Նա խնդրեց կենցաղային խնդիրների լուծման համար թույլ տալ Սրբազանին այցելել նաև նրա եղբոր որդիներին, որոնցից մեկը նրա խնամակալն է։

Դատարանն առաջին միջնորդության վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց՝ հմնավորելով, որ պետք է ուսումնասիրվի նաև միջազգային փորձը, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա թույլատրեցին, որ  Սրբազանին այցելի նաև նրա խնամակալ հանդիսացող զարմիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանին դատարանը թույլ չտվեց կիրակի օրերը եկեղեցում մասնակցել պատարագի