Այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես բարի կամքի դրսևորում և ո՛չ էլ, առավել ևս, որպես մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքի մեղմացման նշան. Մելիքյան
Քաղաքական
17:13 06/02/2026
Հայաստան

Այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես բարի կամքի դրսևորում և ո՛չ էլ, առավել ևս, որպես մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքի մեղմացման նշան. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Բովանդակ դառնության մեջ՝ մի կաթիլ մեղր։ Միքայել Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնայինի։

Կարծում եմ՝ հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց։ Հատկապես հիմա՝ ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին։

Ուստի այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես բարի կամքի դրսևորում և ո՛չ էլ, առավել ևս, որպես մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքի մեղմացման նշան։ Ո՛չ։

Ազատությու՛ն մեր Սրբազան Հայրերին, ազատությու՛ն բոլոր մյուս քաղբանտարկյալներին և տնային քաղկալանավորներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես բարի կամքի դրսևորում և ո՛չ էլ, առավել ևս, որպես մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքի մեղմացման նշան. Մելիքյան