Պաշտպանության նախարարի հրամանն է փոփոխվել և փոխվել ծառայության բնույթը. Պապիկյանը՝ գնդերեցների ինստիտուտը վերացնելու մասին
Իրավունք
15:55 06/02/2026
Հայաստան

Պաշտպանության նախարարի հրամանն է փոփոխվել և փոխվել ծառայության բնույթը. Պապիկյանը՝ գնդերեցների ինստիտուտը վերացնելու մասին

«Տեղի է ունեց հետևյալը, պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է և փոխվել է ծառայության բնույթը, այսինքն այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է ճիշտ չէ»,-պատասխանելով լրագրողների հարցերին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա վստահեցրեց, որ հոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, բայց պիտի ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական վարչությանը։

«Ծառայությունը կարող է շարունակվել, բայց նրանք պետք է ենթարկվեն Զինված ուժերի հրամանատարությանը բարոյական և հոգեբանական առումներով»,- ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե տեղեկություն կա, որ կարգալույծներին 700,000 դրամ աշխատավարձով առաջարկում են ծառայություններ մատուցել, Պապիկյանը նշեց, որ ներկայումս չի կարող խոսել աշխատավարձի մասին․ «Բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը բացահայտում է՝ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որ նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձ չեմ կարող ասել, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում եղածից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտպանության նախարարի հրամանն է փոփոխվել և փոխվել ծառայության բնույթը. Պապիկյանը՝ գնդերեցների ինստիտուտը վերացնելու մասին