Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիայի գեղեցկության սրահներից մեկում նռնակի պայթյունի հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլ քաղաքի գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով վեց մարդ է վիրավորվել; Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է ici ռադիոն։
Դեպքի վայր ժամանած տղամարդը նռնակ է նետել գեղեցկության սրահի մեջ։ Նռնակը նետելուց հետո հանցագործները փախել են դեպքի վայրից։
Պայթյունի հետևանքով կոտրվել է ցուցափեղկը՝ վիրավորելով վեց մարդու։ Վիրավորներից մեկը 5-ամյա երեխա է։ Տուժածներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,-հաղորդում է ici-ն։
Գրենոբլի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ: Հետաքննության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները նախատեսում են ուսումնասիրել տեսախցիկների տեսագրությունները՝ հանցագործներին պարզելու համար։
Հանցագործների կողմից պայթեցված պայթուցիկ սարքը նախատեսված չէր մարդկանց սպանելու, այլ վախեցնելու համար: Ինքնաշեն նռնակը չի պարունակել զգալի լիցք կամ մեծ քանակությամբ մետաղական արկեր, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով Գրենոբլի դատախազ Էտիեն Մանտոյին: