Էրդողանի օրինակով ցույց ենք տալիս քաղաքական մականունների ֆենոմենի կարևորությունը. Գեղամյան
Քաղաքական
11:27 07/02/2026
Հայաստան

Էրդողանի օրինակով ցույց ենք տալիս քաղաքական մականունների ֆենոմենի կարևորությունը. Գեղամյան

«Ի՞նչ կարող է ասել քաղաքական գործչի մականունը տվյալ գործչի գաղափարախոսության, կառուցած քաղաքական համակարգի կամ ունեցած արտաքին քաղաքական ամբիցիաների մասին»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա շարունակում է.

«Իրականում՝ շատ բան։ Պարզվում է, որ քաղաքական մականունի՝ տիտղոսի ընտրությունը և տարածումը լայն հանրության շրջանում կարևոր գործիք է, որպեսզի իշխանությունը առաջ մղի իր օրակարգը՝ համոզելով ու պարտադրելով։ Նույնը վերաբերում է ցանկացած քաղաքական ուժի՝ հատկապես ժամանակակից քաղաքական համակարգերում։

Հենց այս հարցին է վերաբերվում վերջերս լույս տեսած մեր գիտական հոդվածը («Re-Inventing Reis: History and the Discursive Evolution of Erdoğan’s Popular Title»), որը հրապարակվել է Բրիտանիայում տպագրվող արևելագիտական ամենահեղինակավոր գիտական պարբերականներից մեկում՝ «Journal of Balkan and Near Eastern Studies»-ում (ներառված Scopus Q1 լավագույն քառորդում)։

Հոդվածի համահեղինակ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի օրինակով ցույց ենք տալիս քաղաքական տիտղոսների (մականունների) ֆենոմենի կարևորությունը և աշխատանքի մեխանիզմները։ Եթե կարդաք, կգտնեք ևս մեկ ապացույց, որ մեր հարևան երկրում գործ ունենք նեոօսմանական մտածողության կրող էլիտայի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանի օրինակով ցույց ենք տալիս քաղաքական մականունների ֆենոմենի կարևորությունը. Գեղամյան