Պետդեպից նշել են՝ ԱՄՆ փոխնախագահի և Հելբերգի այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի TRIPP-ի առաջխաղացմանը. «Ազատություն»
Քաղաքական
21:19 07/02/2026
Հայաստան

Պետդեպից նշել են՝ ԱՄՆ փոխնախագահի և Հելբերգի այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի TRIPP-ի առաջխաղացմանը. «Ազատություն»

ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին այցելելու է Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը։ «Ազատության» հաղորդմամբ, այս մասին  հայտնում է Պետդեպարտամենտը:

Պետդեպից նշվում է, որ նրա այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը:

Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան է այցելում՝ ամրապնդելու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և առաջ մղելու «Թրամփի երթուղին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder