«Հրապարակ». Ինչու է Սարգիս Խանդանյանը, մասնակցում ՔՊ վարչության նիստերին, եթե վարչության անդամ չէ
Օրվա մամուլ
08:20 07/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Սարգիս Խանդանյանը, մասնակցում ՔՊ վարչության նիստերին, եթե վարչության անդամ չէ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից հետո հրապարակվող տեսանյութերում երեւում է, որ նիստերին մասնակցում է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը վարչության անդամ չէ։ Թե ինչու է նա բոլոր նիստերին ներկա, վարչությունից ասացին, որ Նարեկ Մկրտչյանի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Խանդանյանն է նշանակվել ՔՊ արտաքին կապերի պատասխանատու եւ վարչության նիստերին ի պաշտոնե է ներկա գտնվում:

Նրա վրա են դրված նաեւ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) հետ համագործակցության աշխատանքները, որի անդամն է ՔՊ-ն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ՀԱԿ-ը եւ ԼՀԿ-ն։ Սակայն կուսակցությունում կարծում են, որ Խանդանյանը Մկրտչյանի պես «չի ձգում», ասում են` ԱՄՆ գործուղված Մկրտչյանը լավ էր կատարում այդ աշխատանքները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder