Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հաղորդում ինքնասպանության փորձի կանխման դեպքից
Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել։ ՆԳՆ փրկարար ծառայությունից մանրամասնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։ Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին:
«Ոստիկանների ու փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում հերթական նման իրավիճակը հաղթահարվեց առանց մարդկային կորուստների»,-նշում են ծառայությունից։