Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը
Հասարակություն
21:32 07/02/2026
Հայաստան

Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը

«Սարգիս Կարապետյանի, անգամ կոնտեքստից կտրված արտահայտությունը, պետք է թույլ չտայինք լիներ, քանի որ դա կարող էր մեկնաբանվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին»,-«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ իրենք պետք է ուշադիր լինեն, թույլ չտան անգամ մանիպուլյացիաներով հնարավոր լինի իրենց խոսքից կտրել ու ներկայացնել որպես վիրավորանք։

 «Ցավալի բան էր, բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները չեն բերել մարդկանց մահեր, աղքատություն։ Մեր քայլերը բերում են աշխատատեղեր, բարեկեցություն մեր հայրենիքին»,- ասաց Ն. Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանն ասել էր, որ որևէ կին Հայաստանում չպետք է մնա չբավարարված և դա կապել նաև դեմոգրաֆիական խնդրի հետ։ Այս հայտարարությունը բուռն քննադատության ալիք էր բարձրացրել։  Սարգիս Կարապետյանն ինսթագրամյան էջում արձագանքել էր քննադատություններին՝ մասնավորապես նշելով.  «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք երեկ նայել են մեր փոդքասթն ամբողջությամբ և մակերեսային դատողություններ չեն արել։

Մենք քննարկել ենք այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, բայց իմ կարծիքով ամենակարևորն են։ Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին։ Փոդքասթի ժամանակ մենք խոսել ենք, որ, ըստ սոցիոլոգիայի, նարկոմանիայի, դեսպրեսիայի, խաղամոլության ցուցանիշները  ավելացել են փոքրիկ խմբակի ժամանակ։ Մեր ժողովուրդը քանդվում է ներսից։

Մի հարց տամ փոքրիկ խմբակին՝ հիմա ձեզ նեռվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ խնդիրների մասին բարձրաձայն։ Առողջ հասարակությունն ու առողջ Հայաստանը բոլոր իմաստներով լինելու է մեր գլխավոր նպատակը։ Առանց հոգեպես, բարոյապես, ֆիզիկապես առողջ հասարակության, ուժեղ Հայաստան չի կարող լինել»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը