«Քարը»՝ Համազգային թատրոնի բեմում
Մշակույթ
17:29 07/02/2026
Հայաստան

«Քարը»՝ Համազգային թատրոնի բեմում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված հանդես կգա պրեմիերայով։ 

Փետրվարի 10 -ին, 11-ն նորաբաց թատրոնի բեմում կլինի Երվանդ Քոչարի ստեղծագործությունների հիման վրա Անդրանիկ Միքայելյանի բեմադրած «Քարը» ներկայացումը։

«Երվանդ Քոչարի ստեղծագործությունները ասես մի ճամփորդություն են դեպի Հայոց պատմություն և սիրո խոստովանություն իր երկրին: «Քարը» ներկայացումը միավորում է քանդակագործությունը, շարժումը և խոսքը՝ բացահայտելով Քոչարի ներքին պայքարը ավանդույթի ու փորձարարության, ճնշման ու ինքնաարտահայտման, հայրենիքի և օտարության:

Ներկայացումը կարծես խճանկար է, ուր քարը և՛ Հայաստանն է, և՛ ճակատագիրը, և՛ այն նյութը, որով Երվանդ Քոչարը արտահայտել է իր սերը հայրենիքին»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։ 

Բեմադրիչն է Անդրանիկ Միքայելյանը, դերերում՝ Անդրանիկ Միքայելյան, Մանվել Սարգսյան, Հարություն Հովհաննիսյան, Նարեկ Ալեքսանյան, Արման Չոփիկյան, Միլենա Ղազարյան, Մարիա Սեյրանյան։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Քարը»՝ Համազգային թատրոնի բեմում