Չինաստանի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնավազն ութ մարդ է զոհվել
Հասարակություն
12:17 08/02/2026
Աշխարհ

Չինաստանի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնավազն ութ մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում գտնվող կենսատեխնոլոգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել։ Դեպքի ամսին կիրակի օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Փետրվարի 7-ի առավոտյան Շուոչժոու քաղաքի Շանյին շրջանում գտնվող Ցզյապենգ կենսատեխնոլոգիական ընկերությանը պատկանող օբյեկտում տեղի ունեցած պայթյունը խլել է ութ մարդու կյանք»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, հաղորդել է հեռուստաալիքը։

Ընկերության իրավաբանական ներկայացուցիչը ձերբակալվել է, և դեպքի վայրում աշխատում է հատուկ քննչական խումբ՝ միջադեպի պատճառը պարզելու համար։

Պայթյունի պատճառը և պայթյունի պահին գործարանում գտնվող մարդկանց թիվը դեռևս չեն հրապարակվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder