Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուզում եմ հարցնեմ թոշակներս ինչ եղավ. Քաղաքացիները Փաշինյանի պատճառով լքում են եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 18-ին, իր թիմակիցների և շրջիկ աջակիցների հետ ժամանեց Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի մասնակցելու պատարագի։
Մոտենալով եկեղեցու մուտքին՝ Փաշինյանը դիմեց այնտեղ իրեն սպասող թոշակառուին՝ ասելով. «Մայրիկ ջան, բա՞ն եք ասում»։
Փաշինյանը կես րոպե զրուցեց թոշակառու կնոջ հետ, որը մինչ այդ լրագրողին ասել էր, թե ինչ է ուզում.
«Ուզում եմ հարցնեմ, թե թոշակն ինչ եղավ։ Էս է, եկեղեցի եմ գալիս ձեռս մի կոպեկ չակ։ Էդ ինչ թոշակ բարձրացնել է, ընկել ենք խանութները, որ մի երկու կոպեկ ավելանա»։ Թոշակառուն նաև ասաց, որ չգիտեր, որ Փաշինյանն է գալու, և ինքը նրա հետ պատարագի չի մնա։
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի ամեն կիրակի պատարագի մասնակցող քաղաքացիներից մեկը, իմանալով, որ Նիկոլ Փաշինյանն էլ է այստեղ պատարագի մասնակցում, որոշել է մոմ վառել ու հեռանալ։
«Ձայնս դողում է, երբ իմացա, որ այստեղ է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Ես ամեն կիրակի էստեղ եմ գալիս, ժամերգության եմ գալիս, ու չէի ուզի, որ Նիկոլ Փաշինյանն այս սրբավայրը մտներ։ Ես նրան ի սկզբանե տանել չեմ կարողացել, հիմա առավել ևս, երբ եկեղեցու դեմ այս քայլերն է անում։ Հիմա ես կմտնեմ, հետո մինչև իր գալը կհեռանամ, որ իրեն չհանդիպեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացին։
Երբ Փաշինյանը մտավ եկեղեցի, քաղաքացիների մի ստվար զանգված լքեց այն;