Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի և Ադրբեջանի միջև «երաժշտական վեճը» լուծվել է
Հայկական սպորտային զույգ Կարինա Հակոբովա / Նիկիտա Ռախմանինը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում՝ կարճ ծրագրով, ելույթ էին ունենալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Սակայն Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ:
The Guardian-ը գրում է, որ Չմշկասահքի միջազգային միության (ISU) վերանայումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև «երաժշտական վեճը» լուծվել է։
Կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ երգի օգտագործումը կբերի քաղաքական ուղերձներ օլիմպիական մրցումներում և կխաթարի Օլիմպիական խարտիայի սկզբունքները, որոնք պահանջում են քաղաքական չեզոքություն Խաղերի ժամանակ։
Ըստ այդմ, համաձայն ISU-ի կողմից 2025-26 մրցաշրջանի համար հրապարակված երաժշտական գրանցամատյանի՝ զույգերի չմշկասահքի կարճ ծրագրի ցանկում այժմ երաժշտությունը նշված է որպես «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի», այլ ոչ թե նշված է ստեղծագործության անվանումը։