Երևան-Գյումրի ավտոճանապարհի բախվել են 8 մեքենաներ, կա տուժած
Հասարակություն
16:59 09/02/2026
Հայաստան

Երևան-Գյումրի ավտոճանապարհի բախվել են 8 մեքենաներ, կա տուժած

Փետրվարի 9-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել  ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Ford Transit», «Suzuki», «Mitsubishi», «Toyota», «Land Rover» մակնիշների և երկու «KrAZ» մակնիշի ավտոմեքենաներ․ կա տուժած։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։  

Փրկարարները հոսանքազրկել են «Land Rover» մակնիշի ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան-Գյումրի ավտոճանապարհի բախվել են 8 մեքենաներ, կա տուժած