Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր
Հասարակություն
08:40 09/02/2026
Հայաստան

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Երևանում փետրվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

​​Հանրապետության տարածքում փետրարի 9-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ:

Փետրվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 12-13-ին՝ նույնքան կբարձրանա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր