Թող գոնե համարձակություն ունենան նայելու այդ PR ակցիայի զոհերի աչքերին. Նարե Սիմոնյան
Քաղաքական
21:09 09/02/2026
Հայաստան

Թող գոնե համարձակություն ունենան նայելու այդ PR ակցիայի զոհերի աչքերին. Նարե Սիմոնյան

 «Կարևոր է արցախցիների ձայնը լսելի , նաև այն խնդիրները՝ իրավունքների այն խախտումները,որ ունենք այս պահին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շուշիից բռնագաղթած Նարե Սիմոնյանը։

«Դա և՛ վերադարձի իրավունքն է, և՛ այն էթնիկ զտումը, որին ենթարկվել ենք։ Այն առանց որևէ գնահատականի  և արձագանքի է մնացել, նաև մեր գերիների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ, շինծու դատական պրոցեսները, որոնք ընթանում են Բաքվում։ Եթե գերտերությունները որոշել են խաղաղության փիառ ակցիա անել և այդ  ակցիայի արդյունքում դիվիդենտներ շահել, գոնե թող համարձակություն ունենան նայելու այդ փիառ ակցիայի զոհերի աչքերին։ Այն մարդկանց աչքերին, ովքեր վճարել են իրենց փիառ ակցիայի համար՝ իրենց հողով, երկրով, իրենց հայրենակիցների և զավակների կյանքով»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder