11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչուների տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար. Ջեյ Դի Վենս
Քաղաքական
21:35 09/02/2026
Հայաստան

11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչուների տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ անունից ողջույններ փոխանցեց հայ ժողովրդին և ասել։

«Մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում, այլև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ»

Ջեյ Դի Վենսը նաև տեղեկացրեց, որ 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ների տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար․

«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձևը ռազմական աշխարհի լավագույն տեխնոլոգիաներն ունենալն է։ ԱՄՆ-ն ունի դրանք, և հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչուների տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder