Մեր երկու երկրների գործընկերության առումով սա շրջադարձային պահ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Քաղաքական
18:36 09/02/2026
Հայաստան

Մեր երկու երկրների գործընկերության առումով սա շրջադարձային պահ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

«Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։

Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder