Կասեցվել է «ՆԵՐՍԵՍ ՄԻՍԱԿՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկացված ածխաջրածնային գազի 1 աշտարակի գործունեությունը
Տնտեսություն
18:08 09/02/2026
Հայաստան

Կասեցվել է «ՆԵՐՍԵՍ ՄԻՍԱԿՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկացված ածխաջրածնային գազի 1 աշտարակի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՆԵՐՍԵՍ ՄԻՍԱԿՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Աղավնատուն, Նշան Մաթևոսյան 1)։

«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 1 աշտարակի գործունեությունը գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder