Իմ նախընտրական բուկլետին, իմ նկարին նայելով սեռшկшն բնույթի հայհոյանքներ են տեղացել. Արամ Սարգսյանի կուսակից
Քաղաքական
18:00 09/02/2026
Հայաստան

Իմ նախընտրական բուկլետին, իմ նկարին նայելով սեռшկшն բնույթի հայհոյանքներ են տեղացել. Արամ Սարգսյանի կուսակից

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը չի հիշում, թե ինչպես է հրավիրվել քննչական մարմին։ Նա ասաց՝ ծանուցում չի ստացել, հեռախոսազանգի մասին չի հիշում։

Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ այս գործը նա հանելուկային է համարում. «Ինչո՞ւ հայհոյել մի մարդու, որին չես ճանաչում, ինչո՞ւ փորձել խոչընդոտել մի մարդու քարոզարշավ, որի քարոզարշավը քաղաքում ուրիշ ոչ մի տեղ չեն փորձում խոչընդոտել, և հարցերի հարցը, ինչո՞ւ հայհոյել մարդու, որին ուղղակի չես ճանաչում»։

Պաշտպանի հարցին ի պատասխան, Հ.Մկրտչյանն ասաց, չի պարզել պատճառները։

«Իսկ համոզվա՞ծ եք, որ հայհոյանք եղել է»,-հարցրեց պաշտպանը։

«Դե ես ասեցի, չէ՞, որ Գառնիկ Ղազարյանը պնդել է, որ եղել է»,-ասաց Հարություն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Գառնիկ Ղազարյանը Հ. Մկրտչյանի գլխավորած ընտրացուցակի 5-րդ համարն է։

«Իսկ Գառնիկ Ղազարյանը կարո՞ղ է ստի»,-հարցրեց պաշտպանը։

«Չեմ կարծում, որ 70 անց մարդը պատճառ ունի ստելու»,-պատասխանեց Արամ Սարգսյանի կուսակիցը։

«70 անց մարդը Ձեզ ասե՞լ է, հարգելի վկա, որ ինքը պարզել է, որ մինչ Համբարձում Ներսիսյանին հանդիպելը, ձեզ այդ գյուղում չեն սիրում, չեն ցանկանում մասնակցել Ձեր հետ հանդիպմանը»,-հարցրեց պաշտպանը։

«Ինքն ինձ փոխանցել է, որ իրազեկման ակցիա իրականացնելիս իրեն մոտեցել են 2 անձ և իմ  նախընտրական բուկլետին, իմ նկարին նայելով  սեռական բնույթի հայհոյանքներ են տեղացել»,-ասաց Հ. Մկրտչյանը։

Պաշտպանն ասաց՝ Գառնիկ Ղազարյանը դատարանում այլ ցուցմունք է տվել, որ մարդիկ չեն ցանկացել վերցնել բուկլետները։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված են Ամենայն Հայոց Կաթողիկոսի եբայրն ու եղբոր որդին։

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 17-ին ժամը 15։00-ին։ Դատավորն ասաց՝ վկայի հարցաքննությունը դեռ ավարտված չէ։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder