Ռոբերտո Կառլոս. Ռոնալդուն չի կարող կանգ առնել, նա պետք է խաղա նույնիսկ մեկ ոտքով
Աշխարհում
11:03 09/02/2026
Աշխարհ

Ռոբերտո Կառլոս. Ռոնալդուն չի կարող կանգ առնել, նա պետք է խաղա նույնիսկ մեկ ոտքով

Բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը մեկնաբանել է 41-ամյա կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան, ով խաղում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայում՝ «Ալ-Նասր»-ում:

«Ռոնալդուն երբեք չպետք է կանգ առնի: Եթե նա երբևէ որոշի դադարեցնել կարիերան, ես կզանգահարեմ նրան և կհամոզեմ մտափոխվել։

Նրա նման խաղացողը շատ բան է նշանակում իր ակումբի և ազգային հավաքականի համար։ Նա պետք է շարունակի խաղալ նույնիսկ եթե մեկ ոտքով է։ Իր կարիերայով  Կրիշտիանոյի մոտիվացնում է սկսնակ ֆուտբոլիստներին», - Կառլոսի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։

Ռոնալդուն պայմանագրով կապված է «Ալ-Նասրի» հետ մինչև 2027 թվականը։ Պորտուգալացին ներկայումս դժգոհ է իր իրավիճակից և բոյկոտել է թիմի վերջին խաղերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոբերտո Կառլոս. Ռոնալդուն չի կարող կանգ առնել, նա պետք է խաղա նույնիսկ մեկ ոտքով