Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. CSI
Իրավունք
14:36 09/02/2026
Հայաստան

Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. CSI

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։ 

«Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը։ CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։

Մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և՝

- կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը,

- կհասնի երաշխիքների՝ Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ»,-ասված է Սրբազան պայքարի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder